Ինձագի. Ամոթալի է նման գոլ ընդունել խաղավարտից 10 վայրկյան առաջ

Ինձագի. Ամոթալի է նման գոլ ընդունել խաղավարտից 10 վայրկյան առաջ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ հանդիպման արդյունքը, երբ թիմը վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը (2:2):

-Ամոթալի է խաղավարտից 10 վայրկյան առաջ նման գոլ բաց թողնել։ Ակնհայտ է, որ տղաները շատ հիասթափված էին, բայց սա ֆուտբոլ է. վերջին պահին գոլ խփողը տոնում է, բաց թողնողին ծանր օրեր են սպասվում։

Եթե թիմն ինձ չաջակցեր, 0:1 հաշվի ժամանակ կհուսալքվեի։ «Վերոնան» պաշտպանվում էր 10 խաղացողներով, դժվար էր ազատ տարածություններ գտնել, բայց մեզ հաջողվեց խաղի ընթացքը փոխել։ Ակնհայտ է, որ եթե խաղը տասը վայրկյան շուտ ավարտվեր, մեկնաբանություններն այլ կլինեին։

Ինչ վերաբերում է իմ հեռացմանը, այդ հարցերն ինձ չպիտի ուղղեք։ Առաջ եմ գնում գլուխս բարձր, ինչպես թիմը,-Ինձագիի խոսքն է մեջբերում «Sky Sport Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում