Բարձրագույն խումբ. «Բանանցը» հաղթեց «Արարատին»

Բարձրագույն խումբ. «Բանանցը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Արարատին»: 

Մրցաշարային աղյուսակի ետնապահների խաղում ավելի ուժեղ գտվեցին «Բանանցի» ֆուտբոլիստները՝ երեք գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, ինչին «Արարատը» կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել։

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց վերջին տեղում` ակտիվում ունենալով ընդամենը 7 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 17-րդ տուր

«Բանանց» – «Արարատ»՝ 3։1
Գոլերը՝ Տոմաշ Բագի 12՛, Պեդրո Լոպես 66՛,  Գևորգ Նռանյան 86՛ – Ալեքսանդր Ռակիչ 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում