Բարձրագույն խումբ. «Բանանցը» հաղթեց «Արարատին»
08/03/2015 16:49
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Արարատին»:
Մրցաշարային աղյուսակի ետնապահների խաղում ավելի ուժեղ գտվեցին «Բանանցի» ֆուտբոլիստները՝ երեք գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, ինչին «Արարատը» կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել։
Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց վերջին տեղում` ակտիվում ունենալով ընդամենը 7 միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 17-րդ տուր
«Բանանց» – «Արարատ»՝ 3։1
Գոլերը՝ Տոմաշ Բագի 12՛, Պեդրո Լոպես 66՛, Գևորգ Նռանյան 86՛ – Ալեքսանդր Ռակիչ 30՛