Սուրեն Չախալյան. Մենք պատժվեցինք չիրացրած պահերի համար

Սուրեն Չախալյան. Մենք պատժվեցինք չիրացրած պահերի համար

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Բանանց»-«Արարատ» (3:1) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը նախ շնորհարվորեց «Բանանցին», ապա նշեց, որ իր թիմը պարտվել է սեփական մեղավորությամբ:

«Երկրորդ կեսում պատժվեցինք չիրացրած պահերի համար: «Բանանցի» խփած երկրորդ գոլն ավելի շուտ պատահականություն էր, իսկ երրորդի դեպքում մեր պաշտպանը սխալվեց»,- ասաց «Արարատի» մարզիչը:

Սուրեն Չախալյանը խոսեց նաև ակումբում իրանցի ֆուտբոլիստների բացակայության մասին. «Այդ 3 ֆուտբոլիստները չէին խաղում, քանի որ նրանք այլևս թիմում չեն: Նրանց հետ ակումբը պայմանագիր էր կնքել մինչև իմ գլխավոր մարզիչ նշանակվելը: Ուսումնամարզական հավաքից հետո որոշեցի այս ֆուտբոլիստների ծառայություններից հրաժարվել»,- ասաց Սուրեն Չախալյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում