Օզբիլիսը տարեդարձի օրը շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին և աջակիցներին

Օզբիլիսը տարեդարձի օրը շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին և աջակիցներին

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր դառնում է 25 տարեկան։ Ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել.

«Այսօր իմ տարեդարձն է… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին վերջին ամիսների ընթացքում իրենց ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ եմ իմ ակումբին՝ Մոսկվայի «Սպարտակին», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ընտանիքիս և ընկերներիս և բոլորիդ՝ գեղեցիկ բարեմաղթանքների համար»,-գրել է ֆուտբոլիստը, ով վնավածքի պատճառով բաց է թողել ինը ամիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում