Հեմիլթոն. Երկրպագուները կոչ են անում տեղափոխվել «Ֆերրարի»

Հեմիլթոն. Երկրպագուները կոչ են անում տեղափոխվել «Ֆերրարի»

«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը, ով հանդես է գալիս «Մերսեդեսի» թիմում, խոստովանել է, որ երկրպագուներն իրեն կոչ են անում տեղափոխվել «Ֆերրարի»։

-Անցյալ տարի Մոնցում անհավանական աջակցություն ստացա։ Դա տարբերվում էր 2007-ին և 2008-ին մթնոլորտից։ Հիմա ինձ մոտ են գալիս ու ասում՝ «Տեղափոխվի´ր «Ֆերրարի», տեղափոխվի´ր «Ֆերրարի»»։

Ի՞նչն է ինձ դուր գալիս Իտալիայում։ Ուտելիքը, կիրքը, աղջիկները։ Այնտեղ նաև շատ լավ ավտոմեքենաներ կան,-Հեմիլթոնի խոսքն է մեջբերում «Nextgen-Auto»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում