Տոտո Վոլֆ. Ալոնսոն ցնցումից հետո պետք է հանգստանա

Տոտո Վոլֆ. Ալոնսոն ցնցումից հետո պետք է հանգստանա

«Մերսեդեսի» գործադիր տնօրեն Տոտո Վոլֆը հայտարարել է, որ որևէ տարօրինակ բան չի տեսնում «Մակլարենի» արշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի՝ Բարսելոնայի թեստերի ժամանակ վթարի ենթարկվելու մեջ, որի պատճառով վերջինս որոշել է բաց թողնել Ավստրալիայի Գրան Պրին։

-FIA-ն հետաքննություն է կատարում։ Եթե այնպիսի բան եղած լիներ, որի մասին պետք է մյուս թիմերն իմանային, ապա մեզ կասեին։ Հաճախ է այնպես լինում, որ առաջին հայացքից ոչ ծանր վթարն առողջությանը լուրջվնաս է հասցնում։

Ալոնսոն ուղեղի ցնցում է ստացել և պետք է հանգստանա։ Հնարավոր է՝ հիմա դա շատ ավելի կարևոր է, քան մի քանի ժամ տևող մրցարշավն ու ոչ մրցունակ ելույթը մրցաշրջանի առաջին արշավում,-ասել է Վոլֆը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում