Բալոտելլին ներկա է գտնվել «Միլանի» մարզմանը

Բալոտելլին ներկա է գտնվել «Միլանի» մարզմանը

«Լիվերպուլի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին անսպասելիորեն այցելել է նախկին թիմակիցներին։

Անգլիական ակումբի ֆուտբոլիստը ներկա է գտնվել «Միլանի»՝ մարտի 10-ի մարզմանը, հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես հաղորդվում է, հարձակվողը զրուցել է նախկին թիմակիցներից մի քանիսի հետ։

Հիշեցնենք, որ Բալոտելլին «Միլանից» հեռացավ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի կազմում իտալացին մասնակցել է 13 հանդիպման և մեկ գոլ խփել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում