Օզբիլիս. Երկու-երեք շաբաթից դաշտ կվերադառնամ (տեսանյութ)

Օզբիլիս. Երկու-երեք շաբաթից դաշտ կվերադառնամ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոսկովյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է, որ երկու-երեք շաբաթից կկարողանա դաշտ վերադառնալ։  Ֆուտբոլիստը նշել է, որ մարզվում է ընդհանուր խմբում, բայց մի փոքր պակաս ծանրաբեռնվաությամբ, քան իր թիմակիցները։ Օզբիլիսի հարցազրույցը՝ 5.15 վայրկյանից։

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել անցյալ տարվա հունիսին Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Օզբիլիսը կտրել է ծնկի խաչաձև կապանները, ինչի պատճառով երկու վիրահատության ենթարկվեց և դաշտ դուրս չի եկել ավելի քան 9 ամիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում