Շուտով Հեմիլթոնը նոր պայմանագիր կկնքի «Մերսեդեսի» հետ

Շուտով Հեմիլթոնը նոր պայմանագիր կկնքի «Մերսեդեսի» հետ

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` ակումբի ղեկավարությունից շաբաթական 1 մլն ֆունտ սթերլիգ աշխատավարձով պայմանագիր է պահանջել: Բրիտանացի ավտոարշավորդը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին բանակցությունները կավարտվեն:

-Թերթերում գրված շատ լուրեր չեն համապատասխանում իրականությունը: Պատմություն եմ կարդացել, իբրև շաբաթական 1 մլն ֆունտ սթերլինգ աշխատավարձ եմ պահանջել: Սա վերջին շրջանի ամենամեծ սուտն է: Ինձ շարունակում են հարցնել, թե ինչու են բանակցություններն այդքան երկար տևում, բայց այս ամենը տեղի է ունենում միայն հանգամանքների բերումով:

Դեռևս անցյալ տարի ակումբը ցանկանում էր բանակցություններ վարել, բայց ես որոշեցի կենտրոնանալ մրցումների վրա: Մենք գրեթե ամեն ինչ որոշել ենք, մանրուքներ են մնացել, որոնք, հավանաբար, կքննարկենք առաջիկա օրերին,-Հեմիլթոնի խոսքը մեջբերված է «BBC»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում