Պիրլո. «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո ցանկանում էի ավարտել կարիերաս

Պիրլո. «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո ցանկանում էի ավարտել կարիերաս

«Յուվենտուսի» 35-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրոլն խոստովանել է, որ դեռևս 2005 թվականին, երբ չի կարողացել օգնել «Միլանին» հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ցանկացել է ավարտել կարիերան: 

-Դեռ հեռու է այն օր, երբ ես կհեռանամ ֆուտբոլից: Մեկ անգամ նման միտք իմ գլխում ծագել է. Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո էր: Ստամբուլում կայացած խաղից հետո մի քանի օր իսկապես մտածում է, որ ամեն ինչ ավարտված է: Այդ ժամանակ ուժ չունեի,-Պիրլոյի խոսքը մեջբերված է «Tuttosport»-ից:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղում «Միլանը» հաղթում էր 3:0 հաշվով, սակայն «Լիվերպուլը» հավասարեցրեց հաշիվը և հաղթանակ տոնեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում