Առաջատարի և ետնապահի պայքարում գոլեր չգրանցվեցին

Առաջատարի և ետնապահի պայքարում գոլեր չգրանցվեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուլիսը» հյուրընկալել էր ետնապահ «Արարատին»: Ամբողջ հանդիպման ընթացքում թիմերին չհաջողվեց գոլեր խփել, և ցուցատախտակին մնաց 0:0 հաշիվը:

Այժմ «Ուլիսը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 38 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» մնաց վերջին հորիզոնականում` ակտիվում ունենալով 8 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 18-րդ տուր

«Ուլիս»-«Արարատ»` 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում