«Միկան» և «Բանանցը» հաղթողին չորոշեցին

«Միկան» և «Բանանցը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Միկան» և «Բանանցը» ոչ-ոքի խաղացին:

Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գնդակ խփեցին: Առաջին կեսում նախաձեռնությանը տիրում էին դաշտի տերերի, ինչի արդյունքում Գևորգ Կարապետյանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ երկրորդ կեսում «Բանանցը» կարողացավ բեկել խաղի ընթացքը և փրկվեց պարտությունից Նորայր Գրիգորյանի և Լյուբոշ Հանցելի գոլերի շնորհիվ:

Այս հանդիպումից հետո «Միկան» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 17 միավորով` 7-րդ տեղում է:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 18-րդ տուր

«Միկա»-«Բանանց»` 2:2
Գոլերը` Կարապետյան 22՛, 25՛ – Գրիգորյան 50՛, Հանցել 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում