«Սպարտակը» հաղթեց «Դինամոյին», Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց «Դինամոյին», Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Սպարտակը» հյուրընկալել էր «Դինամոյին»:

Մոսկովյան թիմերի պայքարում հաղթանակի հասան դաշտի տերերը: Հանդիպման 59-րդ րոպեին Սերգեյ Պարշիվլյուկի ջանքերով գնդակը հայտնվեց Վլադիմիր Գաբուլովի պաշտպանած դարպասում, սակայն Պարշիվլյուկի հարվածից հետո գնդակը դիպել էր Ֆրանկո Տեյշեյրա Դուգլասին, ինչի արդյունքում գրանցվեց ինքնագոլ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված էր խաղին, սակայն մեկնարկային կազմում չէր: Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին` փոխարինելով Դենիս Դավիդովին:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 32 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Դինամոն» մնաց 35 միավորով` 3-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Սպարտակ»-«Դինամո»` 1:0
Գոլը` Դուգլաս 59՛ (ինքնագոլ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում