Արտագնա խաղում «Ալաշկերտը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Արտագնա խաղում «Ալաշկերտը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Գանձասարին»:

Կապանի «Գանձասար» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին: Առաջին խաղակեսում Աբրահամ Խաշմանյանի սաներից Միհրան Մանասյանը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Արման Հովհաննիսյանը, իսկ երկրորդ կեսում «Գանձասարի» կազմում աչքի ընկան Գեղամ Հարությունյանը և Նարեկ Բեգլարյանը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը», որը երկու հանդիպում պակաս է անցկացրել, մնաց 19 միավորով և նահանջեց հինգերորդ հորիզոնական:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 18-րդ տուր

«Գանձասար»-«Ալաշկերտ»` 2:3
Գոլերը` Հարությունյան 46՛, Բեգլարյան 56՛ – Մանասյան 8՛, 20՛, Հովհաննիսյան 18՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում