Ինձագին չի հավատում, որ կարող է հեռացվել «Միլանից»

Ինձագին չի հավատում, որ կարող է հեռացվել «Միլանից»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին չի հավատում խոսակցություններին, որ իրեն հեռացնելու են զբաղեցրած պաշտոնից, և իր թիմից լավ խաղ է ակնկալում Իտալիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում:

-Ինձ չեն հետաքրքրում իմ հեռացման մասին բոլոր այդ շշուկները: Դրանք ծիծաղելի են: Ես չեմ անհանգստանում, քանի որ ինձ զգում եմ ակումբի ղեկավարության և անդամների կողմից ուշադրությամբ և հոգածությամբ շրջապատված: Ես չեմ հավատում, որ նրանք ձևացնում են, և միայն ցավակցում եմ նրանց, ովքեր ամեն օր ստիպված են կեղծ տեղեկատվություն կարդալ:

Իմ ֆուտբոլիստները հիասթափված էին, որ բաց թողեցինք հաղթանակը «Վերոնայի» դեմ խաղի վերջին վայրկյաններին, սակայն վերջին օրերին բավական հանգստացել են և լավ մարզավիճակով են մոտենում առաջիկա հանդիպմանը: Ես բաց և գեղեցիկ խաղ եմ ակնկալում, հարձակումներով և մեր ոճով,-ասել է Ինձագին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում