«Ֆիորենտինան» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ֆիորենտինան» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում անկայուն խաղ ցուցադրող «Միլանը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»:

Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: 56-րդ րոպեին Մատիա Դեստրոն առաջ մղեց հյուրերին, 83-րդ րոպեին «մանուշակների» պատասխան գոլը խփեց Գոնսալո Ռոդրիգեսը, իսկ 89-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Խոակին Սանչեսը:

Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» ունի 45 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 10-րդ տեղում` ակտիվում ունենալով 35 միավոր:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ֆիորենտինա»-«Միլան»` 2:1
Գոլը` Ռոդրիգես 83՛, Ռոակին 89՛ – Դեստրո 56՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում