Մովսիսյան. «Բորուսսիան» լավ հնարավորություններ ունի հաջորդ փուլ դուրս գալու

Մովսիսյան. «Բորուսսիան» լավ հնարավորություններ ունի հաջորդ փուլ դուրս գալու

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսսիան», ուր հանդես է գալիս հավաքականում իր թիմակից, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավորություն ունի դուրս գալու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: 

-Կարծում եմ՝ «Բորուսսիան» հաջորդ փուլ անցնելու շատ լավ հնարավորություններ ունի. թիմը հիմա հոյակապ մարզավիճակում է և բարձրակարգ խաղ է ցուցադրում: Հույս ունեմ, որ «Բորուսսիան» կկարողանա սեփական հարկի տակ առավելության հասնել «Յուվենտուսի» նկատմամբ և դուրս գալ քառորդ եզրափակիչ,- ասել է Մովսիսյանը «Rsport»-ին:

Հիշեցնենք, որ ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բորուսսիա»-«Յուվենտուս» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում