Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում

Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդերլ է, որ Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 19-րդ տուրի «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումը տեղի կունենա Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Հայաստանի առաջնության Առաջին խմբի 16-րդ տուրից հետաձգված «Փյունիկ-2»-«Գանձասար-2» հանդիպումը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 15:00-ին՝ «Բանանց» մարզադաշտում:

Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի «Փյունիկ-2»-«Արարատ-2» հանդիպումը նույնպես տեղի կունենա «Բանանց» մարզադաշտում: Այդ, ինչպես նաև 20-րդ տուրի՝ ապրիլի 6-ին նախատեսված «Գանձասար-2»-«Բանանց-2» և «Ալաշկերտ-2»-«Շիրակ-2» հանդիպումները տեղի կունենան ապրիլի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում