Աշոտ Բարսեղյան. «Շիրակի» հետ խաղից հաջողություն ենք ակնկալում

Աշոտ Բարսեղյան. «Շիրակի» հետ խաղից հաջողություն ենք ակնկալում

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Աշոտ Բարսեղյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի` «Շիրակի» հետ խաղից պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք «Շիրակի» հետ խաղից:

-Ամեն խաղում մտնելով խաղաղաշտ մենք միայն հաղթանակ ենք ակնկալում: «Շիրակի» հետ խաղը բնական է, որ բացառություն չէ, տղաները բոլորն էլ մարտական են տրամադրված, ամեն ինչ անելու ենք լավագույն արդյունքի հասնելու համար:

– Թիմն արդեն պատրա՞ստ է խաղին:

-Իհարկե, մենք պատրաստ ենք խաղին

-Արդեն կողմնորոշվե՞լ եք մեկնարկային կազմի հարցում:

-Արդեն կողմնորոշվել ենք, բայց առավոտյան, երբ հասնենք մրցավայր, ամեն ինչ ավելի պարզ կլինի:

-Թիմը հիմա ի՞նչ վիճակում է:

-Թիմը հիմա լավ վիճակում է գտնվում, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումներով, այսօր տեղեկացանք, որ անբարենպաստ եղանակի պատճառով հանդիպումը կայանալու է Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Մեզ համար դա խնդիր չէ: Թիմը վերջին մի քանի օրը նորմալ մարզումներ է անցկացրել, այնպես որ ամեն ինչ նորմալ է:

-Ի՞նչ արդյունք ենք կանխատեսում:

-Խաղի արդյունք կանխատեսելը բավականին բարդ գործընթաց է, բայց մենք հաջողություն ենք ակնկալում:

Հայրապետ Ավագյանի բացակայությունը լու՞րջ կորուստ է:

-Հիմա յուրաքանչյուր ֆուտբոլիստի բացակայությունն էլ կորուստ է մեզ համար, ինչպես գիտեք մենք պահեստայինների շատ կարճ նստարան ունենք: Հայկ Իշխանյանը այսօր նորից բուժզննում է անցել ու սկսել է մարզվել անհատական ծրագրով, բայց Իշխանյանը խնդիր ունի արհեստական խոտածածկով խաղադաշտում հանդես գալու հետ կապված, նա մեզ հետ գալու է Գյումրի, կխաղա, թե ոչ դա դեռ հայտնի չէ:

-Ասում են, որ հավատն ու խանդավառությունը կարող են հրաշքներ գործել, դա հնարավո՞ր է վաղը «Գաձասարի» կողմից:

-Իհարկե: Հավատը, խանդավառությունը նաև հաջողությունը, իսկապես կարող են հրաշքներ գործել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում