Աշոտ Բարսեղյան. «Գանձասար Կապանը» հեռանկար ունեցող թիմ է

Աշոտ Բարսեղյան. «Գանձասար Կապանը» հեռանկար ունեցող թիմ է

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 19-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Գանձասար Կապանին»: Խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել հյուրերի գլխավոր մարզչի պաշտոնակատար Աշոտ Բարսեղյանը:

«Լավ դինամիկ խաղ ստացվեց: Մենք գոհ ենք մեր տղաների ցույց տված խաղից, կատարած աշխատանքից: Տղաների մոտ միայն կենտրոնացվածության խնդիր կար: Երկրորդ խաղն է արդեն շատ արագ գոլ ենք բաց թողնում ստանդարտներից: Մի քիչ դրա վրա պետք է աշխատենք: Ընդհանուր առմամբ տղաները շատ լավ աշխատեցին, պայքարեցին:

Գրոհների եզրափակիչ փուլում որոշակի խնդիրներ ունենք, պետք է դրա վրա էլ աշխատենք: Գոհացրեց այն, որ «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով չզիջեցին, պայքարում էին ամեն դրվագում, անմնացորդ նվիրվեցին: Ճիշտ է` տեխնիկական և տակտիկական խնդիրներ ունենք, բայց դա շտկելի է և կարճ ժամանակում չի լինում: Հեռանկար ունեցող թիմ է, խաղից խաղ «Գանձասար Կապանն» ավելացնելու է»,- Աշոտ Բարսեղյանի խոսքը մեջբերված է «Գանձասար Կապանի» Facebook-յան պաշտոնական էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում