Վարդան Բիչախչյան. Կարևորն այն է, որ սեփական դարպասն անառիկ պահեցինք

Վարդան Բիչախչյան. Կարևորն այն է, որ սեփական դարպասն անառիկ պահեցինք

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն իր մեկնաբանությունն  է տվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար Կապանի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ: 

«Նախ ուզում եմ շնորհավորել թիմին և երկրպագուներին հաղթանակի կապացկությամբ: Կարողացանք արագ գոլ խփել, գոլից հետո տղաները հանգիստ շունչ քաշեցին, մի փոքր հանգստություն զգացին: Շատ կարևոր էր, որ առաջին կեսից հետո կարողացանք երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Ինչ վերաբերում է երկրորդ կեսին, ապա ընդհանուր առմամբ վատ չխաղացինք, կարողացանք հանդիպումը հանգիստ հունով ավարտին հասցնել: Ուսումնասիրել էինք հակառակորդին, գիտեինք, որ «Գանձասար Կապանը» վտանգավոր է հատկապես ստանդարտների ժամանակ: Կարողացանք հնարավորինս չեզոքացնել մրցակցին:

Ճիշտ է` եղան պահեր, երբ ստանդարտների ժամանակ հակառակորդն առաջինը հասավ գնդակին, բայց կարևորն այն է, որ սեփական դարպասը կարողացանք անառիկ պահել: Հիմա մեզ մոտ  հանգիստ է: Տղաներին երկու օր հանգստանալու հնարավորություն կտանք, որից հետո կսկսենք պատրաստվել ապրիլի 5-ին կայանալիք «Ալաշկերտի» հետ խաղին»,-Վարդանի Բիչախչյանի խոսքը մեջբերված է «Գանձասար Կապանի»  Facebook-յան պաշտոնական էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում