«Սպարտակը» հաղթեց «Տորպեդոյին», Մովսիսյանը խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց «Տորպեդոյին», Մովսիսյանը խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Սպարտակի» մրցակիցը «Տորպեդոն» էր: Մուրատ Յակինի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. հանդիպման միակ գոլը 21-րդ րոպեին Դենիս Դավիդովի փոխանցումից հետո խփեց Կվինսի Պրոմեսը: 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ: Հիշեցնենք նաև, որ մոսկովյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինման կուրս անցնել:

Այժմ «Սպարտակն» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Տորպեդոն» 16 միավորով 13-րդ տեղում է:

ՌՊԼ, 20-րդ տուր

«Տորպեդո»-«Սպարտակ»` 0:1
Գոլը` Պրոմես 21′
Հեռացում` Դինիյար Բիլյալետդինով 92′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում