«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Ուլիսին»։ Հանդիպման միակ գնդակը տանտերերը խփեցին առաջին խաղակեսի 36-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Արամ Բարեղամյանը։

Մինչև հանդիպման ավարտը թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել, և «Ալաշկերտը» հաղթեց նվազագույն հաշվով։ Այժմ «Ալաշկերտն» ունի 24 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» մնաց երկրորդ հորիզոնականում` ակտիվում ունենալով 38 միավոր:

«Ալաշկերտ» – «Ուլիս»՝ 1։0
Գոլը` Բարեղամյան 36′

Հետևեք մեզ նաև Telegram-ում