Բարձրագույն խումբ. «Միկան» հաղթեց «Արարատին»

Բարձրագույն խումբ. «Միկան» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Միկան» հյուրընկալվել էր «Արարատին»: «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում Արամ Ոսկանյանի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Հանդիպման հաղթական գնդակը 57-րդ րոպեին խփեց Տիգրան Բարսեղյանը:

Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց վերջին հորիզոնականում` ակտիվում ունենալով 8 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն

«Արարատ»-«Միկա»` 0:1
Գոլը` Բարսեղյան 57′

Հետևեք մեզ նաև Telegram-ում