Դի Մարիայի մարզաշապիկն ամենապահանջվածն է Անգլիայում
31/03/2015 15:51
Նմանատիպ
Մարզահագուստների վաճառքով զբաղվող «Sports Direct» ընկերությունը հրապարակել է երկրապգուների կողմից ամենաշատ պահանջարկն ունեցող մարզաշապիկների լավագույն տասնյակը։
Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան է. հարցումների 9,59% տոկոսը ստացվում են արգենտինացու մարզաշապիկի գնման խնդրանքով։
Երկրորդ տեղում է Ալեքսիս Սանչեսն «Արսենալից» (3,8%), երրորդում՝ Դիեգո Կոստան «Չելսիից» (2,27%). Լավագույն տասնյակում են նաև Դավիդ դե Խեան («Ման. Յունայթեդ», 2,16%), Էդեն Ազարը («Չելսի», 2,09%), Ռադամել Ֆալկաոն («Ման. Յունայթեդ», 1,99%), Սթիվեն Ջերրարդը («Լիվերպուլ», 1,76%), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», 1,46%) և Ռոբին վան Պերսին («Ման. Յունայթեդ», 1,2%)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում