Յակին. Ուրախ ենք, որ Օզբիլիսը կրկին կարող է մարզվել ընդհանուր խմբում

Յակին. Ուրախ ենք, որ Օզբիլիսը կրկին կարող է մարզվել ընդհանուր խմբում

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը «Sovsport.ru»-ին տված հարցազրույցում խոսել է կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մարզավիճակից և Յուրա Մովսիսյանի` «Կուբանի» հետ առաջիկա խաղին մասնակցելու հավանականությունից:

-Արազ Օբիլիսը երարատև դադարից և վնասվածքից ապաքինվելուց հետո երեկ մարզվել թիմի հետ: Ինչպե՞ս նրա վիճակը:

-Մարզման մեկնարկից առաջ թիմը ջերմությամբ ողջունեց Արազին: Ուրախ ենք, որ նա կրկին կարող է մարզվել բոլորի հետ: Այժմ Օզբիլիսը դեռ մասամբ է մասնակցում ընդհանուր խմբի մարզումներին, բայց դա հասկանալի է. նման վնասվածքից հետո պետք է աստիճանաբար ավելացնել ծանրաբեռնվածությունը և համբերատար լինել: Նա պետք է կրկին ինքնավստահություն ձեռք բերի սեփական ուժերի նկատմամբ և մարզավիճակ հավաքի:

-Որքանո՞վ են ձեր կարծիքի վրա ազդում հավաքականներում ձեր սաների ելույթները: Օրինակ` Յուրա Մովսիսյանը գոլ խփեց Հայաստանի հավաքականում: Սա կազդի՞ նրա` «Կուբանի» հետ խաղում մեկնարկային կազմում հայտնվելու վրա:

-Անխոս, մենք հաշվի ենք առնում այդ հանգամանքը, բայց մի մոռացեք, որ թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր կարող են մրցակցություն ապահովել: Դրա հետ մեկտեղ, որուշմներ կայացնելիս մենք հաշվի ենք առնում լեգիոներների սահմանափակման խնդրին, ինչպես դա եղավ, օրինակ, «Տորպեդոյի» հետ նախորդ խաղում:

Հավելենք, որ «Սպարտակ»-«Կուբան» հանդիպումը կայանալու է ապրիլի 4-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում