Գործակալ. Դավիդովը կարող է միայն երազել Մովսիսյանի վիճակագրության մասին

Գործակալ. Դավիդովը կարող է միայն երազել Մովսիսյանի վիճակագրության մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը չի հասկանում, թե ինչու իր հաճախորդը Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանում կանոնավոր խաղաժամանակ չի ստանում: Ըստ Հովհաննիսյանի` Մովսիսյանը դարձել է լեգիոներների խաղաժամանակը սահմանափակելու «զոհը», ինչի շահում է Դենիս Դավիդովը:

-Մովսիսյանի հետ ոչինչ չի կատարվում: Նա նորմալ մարզվում է, ֆիզիկապես լավ վիճակում է: Ես չեմ հասկանում, թե ինչն է խնդիրը: Յուրան մեկնարկային կազմում էր «Կրասնոդարի» հետ խաղում, «Դինամոյի» հետ խաղում արդեն փոխարինվեց, իսկ «Տորպեդոյի» հետ հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը պարզապես մտածեց, թե այդ պահին Դավիդովը Մովսիսյանից ուժեղ է: Դա նրա տեսակետն է, որի հետ ես համաձայն չեմ:

Ռուսաստանում անցկացրած չորս ոչ լիարժեք մրցաշրջանի ընթացքում Յուրան 94 խաղում 46 գոլ է խփել, մեկ խաղում` միջինը կես գոլ: Դավիդովը նման թվերի և ցուցանիշների մասին դեռ կարող է միայն երազել: Ահա թե ինչն է կարևոր: Եթե Դավիդովը գոլեր խփեր, այդ տեսակետի հետ կարելի էր համաձայն լինել, բայց նրա հաշվին ոչ մի գոլ չկա:

Այս ամենի պատճառը սահմանափակումն է, երբ տեղացի ֆուտբոլիստների համար արհեստական ճանապարհով տաքուկ պայմաններ են ստեղծում: Մենք տեսանք Ռուսաստանի հավաքականի խաղը Ղազախստանի հետ: Որևէ մեկը տպավորվա՞ծ է հավաքականի առաջիկա սերունդով… Քանի դեռ առաջնությունում պահպանվում է սահմանափակումը, չկա և չի լինի իրական մրցակցություն, այնպես որ, ոչինչ չի փոխվի,-Վալերի Հովհաննիսյանի խոսքերը մեջբերված ենք «Sport-Express»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում