«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»

«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Ուլիսը» հյուրընկալել էր «Միկային»:

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Արամ Ոսկանյանի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. հաղթական գնդակը 45-րդ րոպեին խփեց Արտակ Գրիգորյանը: Այժմ «Միկան» ունի 25 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» մնաց 38 միավորով` երկրորդ հորիզոնականում:

Բարձրագույն խումբ

«Ուլիս»-«Միկա»` 0:1
Գոլը` Գրիգորյան 45՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում