«Սպարտակ»-«Կուբան». Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում է

«Սպարտակ»-«Կուբան». Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում է

Երևանի ժամանակով 20:00-ին մեկնարկելու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի` «Սպարտակ»-«Կուբան» հանդիպումը:

Այդ խաղի համար մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպմանը կմասնակցի առաջին իսկ րոպեից:

Մեկնարկային կազմ. Ռեբրով, Կոմբարով, Ինսուարրալդե, Ժոաո Կարլոս, Բրիզգալով, Մակաև, Չելստրյոմ, Ռոմելու, Էբերտ, Պրոմես, Մովսիսյան:

Պահեստայիններ. Պեսյակով, Միտրյուշկին, Կուտին, Սամսոնով, Գլուշակով, Տիմոֆեև, Անանիձե, Խուրադո, Զուև, Դավիդով, Կրոտով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում