«Միլանը» հաղթեց «Պալերմոյին», «Ինտերը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութեր)

«Միլանը» հաղթեց «Պալերմոյին», «Ինտերը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութեր)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում առավելության հասավ «Պալերմոյի» նկատմամբ: «Միլանի» կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Ալեսիո Չերչին և Ժերեմի Մենեզը, իսկ «Պալերմոյի» միակ գոլը խփեց Պաուլո Դիբալան` հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Ուշագրավ է, որ վերջին անգամ Ֆիլիպո Ինձագիի սաներն արտագնա խաղում հաղթել էին անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին` «Վերոնային»:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ինտերը» չկարողացավ հաղթել «Պարմային»: Թիմերը մեկական գոլ խփեցին. դաշտի տերեի կազմում աչքի ընկավ Ֆրեդի Գուարինը, իսկ «Պարմայի» պատասխան գոլը խփեց Լիլան:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Պալերմո»-«Միլան»` 1:2
Գոլերը` Դիբալա 72՛ (11 մ.) – Չերչի 37՛, Մենեզ 83՛

«Ինտեր»-«Պարմա»` 1:1
Գոլերը` Գուարին 25՛ – Լիլա 44՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում