«Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

«Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Փյունիկը» տպավորիչ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ:

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկի» ֆուտբոլիստները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին հետնապահի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյանը, մեկական անգամ աչքի ընկան Կամո Հովհաննիսյանը և Զավեն Բադոյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 45 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» մնաց վերջին հորզիոնականում` ակտիվում ունենալով 8 միավոր:

Բարձրագույն խումբ, 20-րդ տուր

«Փյունիկ»-«Արարատ»` 4:0
Գոլերը` Հակոբյան 5՛, 45՛, Հովհաննիսյան 8՛, Բադոյան 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում