Յակին. Արձագանքեցինք Մովսիսյանի` Հայաստանի հավաքականում հաջող խաղին

Յակին. Արձագանքեցինք Մովսիսյանի` Հայաստանի հավաքականում հաջող խաղին

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի` «Կուբանի» հետ խաղից (1:1) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Յուրա Մովսիսյանին ընդգրկել է մեկնարկային կազմում` արձագանքելով վերջինիս` Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան (2:1) հանդիպման ընթացքում ցուցադրած հաջող խաղին (Մովսիսյանը խփել էր մեր ընտրանու միակ գոլը):

-«Տորպեդոյի» հետ խաղից հետո Դուք գովաբանում էինք Ջանո-Պրոմես-Դավիդով եռյակին, բայց այսօր մեկնարկային կազմում էր նրանցից միայն Պրոմեսը: Ինչու՞:

-Առաջին հերթին նման որոշում կայացրել էինք` ելնելով մարտավարությունից: Ազդեցություն ուներ նաև «Կուբանի» խաղաոճը: Այն մարտավարությունը, որը մենք ընտրել էինք, լավ աշխատեց առաջին խաղակեսում: Պետք չէ նաև մոռանալ, որ բացակայում էին Տասկին և Պարշիվլյուկը:

Իմ կարծիքով Բրիզգալովը և Մակաևը գլուխ հանեցին իրենց առաջդրանքներից: Եվս մեկ փոփոխությունը կայանում էր նրանում, որ մեկնարկային կազմում էր Մովսիսյանը: Այդպես մենք արձագանքեցինք Յուրայի` Հայաստանի ազգային հավաքականում հաջող խաղին: Այո՛, երկրորդ կեսում եղավ անկում, բայց դա ոչ մի առնչություն չուներ մարտավարության հետ:

Աղբյուր` Championat.com:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում