«Գանձասար Կապանը» հաղթեց «Բանանցին»

«Գանձասար Կապանը» հաղթեց «Բանանցին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալել էր «Բանանցին»: Աշոտ Բարսեղյանի սաներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և տոնել այս տարվա առաջին հաղթանակը: «Գանձասար Կապանի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Նարեկ Բեգլարյանը և Գեղամ Հարությունյանը:

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանը», որը երկու հանդիպում պակաս է անցկացրել, ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Բանանցը» մնաց 18 միավորով` 7-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 20-րդ տուր

«Գանձասար Կապան»-«Բանանց»` 2:0
Գոլերը` Բեգլարյան 64՛, Հարությունյան 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում