Յուրա Մովսիսյան. Տքնաջան աշխատում եմ, փորձում եմ օգնել թիմին

Յուրա Մովսիսյան. Տքնաջան աշխատում եմ, փորձում եմ օգնել թիմին

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի` «Կուբանի» հետ հանդիպման ընթացքում ցուցադրած խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, հայ ֆուտբոլիստը տանտերերի համար 11-մետրանոց հարված վաստակեց, որն իրացրեց Կոմբարովը:

-Շատ բարդ է նման իրավիճակում լինելը` չնայած ես հնարավորություն ունեի, բայց չհասնելով ցանկալի արդյունքի` բարդ է սեփական խաղը գնահատելը: Ցանկանում եմ ասել, որ խաղադաշտում փորձում էի անել այն ամենը, ինչն ինձանից կախված էր: Ես տքնաջան աշխատում եմ, փորձում եմ օգնել թիմին, պայքարում եմ յուրաքանչյուր գնդակի համար,-Յուրայի խոսքերը մեջբերված են «Սպարտակի» երկրպագուների` «Fratria.ru» կայքից:

Այն հարցին, թե ինչու է «Սպարտակն» առաջին կեսում լավ խաղացել, իսկ երկրորդում` ոչ այնքան, Յուրա Մովսիսյանը պատասխանել է, որ չի կարող հստակ պատճառ նշել:

-Չգիտեմ: Չեմ կարող ասել, թե ինչու է ամեն անգամ այսպես լինում: Այս հարցին պատասխան չունեմ և չգիտեմ` ինչ է կատարվում,-ասել է հարձակվողը:

Յուրա Մովսիսյանը նաև խոսել է առաջիկա մրցակիցների` Տուլայի «Արսենալի», «Ռոստովի» և «Մորդովիայի» մասին:

-Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում` անկախ նրանից, թե ուր ենք ուղևորվում: Գիտենք, որ բոլորը խաղերը բարդ են լինելու: Ինձ համար նշանակություն չունի` ուր ենք մեկնում, ում դեմ ենք խաղում, քանի որ նման թիմում խաղալով` միայն մեկ նպատակ ունես` հաղթել յուրաքանչյուր խաղում: Հաղթելուց բացի այլ տարբերակ չկա,-եզրափակել է Մովսիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում