Էդինսոն Կավանին Իտալիա չի վերադառնա

Էդինսոն Կավանին Իտալիա չի վերադառնա

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալ Կլաուդիո Անտենուչչին բացառել է իր հաճախորդի` Իտալիայի առաջնություն վերադառնալու տարբերակը: 28-ամյա ուրուգվայցին նախկինում հանդես է եկել «Պալերմոյում» և «Նապոլիում»:

-Էդինսոնի` Իտալիա վերադարձը բացառված է: Խնդիրն այն է, որ ֆինանսական պատճառներով ոչ բոլոր ակումբները կարող են գնել Կավանիի տրանսֆերը: Այժմ տրանսֆերային հիմնական շուկան Անգլիան և Իսպանիան են: Միակ բանը, որ կարող եմ ասել` հետևեք «Միլանի» ղեկավարության հավանական փոփոխություններին,-ասել է Անտենուչչին «Radio Olympia»-ի եթերում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն` «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է վաճառել ակումբի բաժնետոմսերի 40%-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում