Յակին. Մովսիսյանը լավ ծանոթ է «Կուբանին», և դա մեր գաղափարն էր

Յակին. Մովսիսյանը լավ ծանոթ է «Կուբանին», և դա մեր գաղափարն էր

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը վերլուծել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի` «Կուբանի» հետ հանդիպումը (1:1), որին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց մեկնարկային րոպեներից:

-Ոչինչ հնարավոր չէր անել մեկնարկային կազմում Գլուշակովի, Նարիշիվլյուկի, Տասկիի և Ժանոյի բացակայության հետԼ Ինչ վերաբերում է Դավիդովին, դրանից առաջ նա երիտասարդական հավաքականի կազմում ամբողջական հանդիպում էր անցկացրել, մինչ այդ էլ խաղացել էր «Տորպեդոյի» և «Դինամոյի» դեմ։ Նա երիտասարդ հարձակվող է, ով մեծ տաղանդ ունի, բայց երբեմն պետք է համբերատար լինել։

Այդ ժամանակ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակում էր և սպասում էր իր հնարավորությանը։ Նա լավ էր դրսևորել իրեն հավաքականի կազմում, գոլ էր խփել, իսկ «Կուբանի» հետ նախորդ խաղերում լավ է հանդես եկել։

Այդ թիմի հետ վերջին խաղում նա երկու գոլային փոխանցում է կատարել և լավ ծանոթ է այդ թիմին։ Նրան դաշտ դուրս մերելը մեր գաղափարն էր։ Բացի այդ, չէի ասի, թե արված փոփոխությունները ուժեղանդրադարձան թիմի վրա։ Առաջին խաղակեսում մեր խաղից դատելով՝ բոլոր ֆուտբոլիստները կարողացան կատարել տակտիկական առաջադրանքները և սեփական դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծել թույլ չտվեցին,-ասել է Յակինը «Սպարտակի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում