«Սպարտակը» պարտվեց «Արսենալին», Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Սպարտակը» պարտվեց «Արսենալին», Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Արսենալին»: Տուլայի «Արսենալ» մարզադաշատում կայացած խաղում գրանցվեց միայն մեկ գոլ. 91-րդ րոպեին Դմիտրի Սմիրնովը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերջին շրջանում կանոնավոր խաղաժամանակ չի ստանում, մոսկովյան թիմի մեկնարկային կազմում չէր և միայն 63-րդ րոպեին փոխարինեց Դենիս Դավիդովին:

Այս պարտությունից հետո «Սպարտակն» մնաց 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալն» այժմ ունի 17 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական:

ՌՊԼ, 22-րդ տուր

«Արսենալ» (Տուլա) – «Սպարտակ» (Մոսկվա)` 1:0
Գոլը` Սմիրնով 91՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում