«Արարատի» հետ խաղը հոբելյանական կլինի Խաչատրյանի և Իշխանյանի համար

«Արարատի» հետ խաղը հոբելյանական կլինի  Խաչատրյանի և Իշխանյանի համար

Առաջիկա կիրակի օրը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Գանձասար-Կապանը» կհյուրընալվի «Արարատին»:

«Գանձասար-Կպաանի» կենտրոնական լիբերոների` Խաչատրյանի ու Իշխանյանի համար այդ խաղը կլինի հոբելյանական: Նրանք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կանցկացնեն համապատասխանաբար 180-րդ և 90-րդ հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է Կապանի ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև այս Արա Խաչատրյանը Հայաստանի բարձրագույն խմբի ատաջնությունում անցկացրել է 179 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ, մինչդեռ 25-ամյա Հայկ Իշխանյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 89 խաղ և աչքի է ընկել 2 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում