Մալդինի. Ցավոք, «Միլանի» ղեկավարությունը չի հենվում արժեքների և ավանդույթների վրա

Մալդինի. Ցավոք, «Միլանի» ղեկավարությունը չի հենվում արժեքների և ավանդույթների վրա

Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին իր կարծիքն է արտահայտել ակումբի ներկայիս իրավիճակի մասին։ Նա նշել է, որ այսօր «Միլանում» շեշտը չեն դնում այն արժեքների վրա, որոնք նախկինում կարևոր էին։

-Նախկինում շատ ավելի հեշտ էր կազմակերպել թիմին, այն մեկ ամբողջություն դարձնել։ Ավելի վաղ բոլորը պայքարում էին մեկը մյուսի համար։ Հիմա այդ ժամանակների համեմատ շատ բան է փոխվել։

«Միլանի» արժեքներն ու ավանդույթները որակներ են, որոնք այսօր ունակ են համախմբելու։ Շատ ափսոս, որ ակումբի ղեկավարությունը հիմա հույս չի կապում դրանց հետ և չի օգտվում դրանցից,-Մալդինիի խոսքն է մեջբերում «Gazzetta dello Sport» պարբերականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում