Արտագնա խաղում «Ուլիսը» պարտվեց «Շիրակին»

Արտագնա խաղում «Ուլիսը» պարտվեց «Շիրակին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուլիսը» հյուրընկալվել էր «Շիրակին»:

Մրցաշրջանի առաջին հատվածում տպավորիչ խաղ ցուցադրող «Ուլիսը» երկրորդ շրջանում շարունակում է անհաջող հանդես գալ. Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում Ֆյոդոր Շչերբաչենկոյի սաները պարտություն կրեցին: 20-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ չորս րոպե անց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը երկրորդ գոլը խփեց Դավիթ Հակոբյանը:

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 38 միավոր և նույնքան միավոր ունեցող, բայց մեկ խաղ պակաս անցկացրած «Ուլիսի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները: 

Բարձրագույն խումբ, 21-րդ տուր

«Շիրակ»-«Ուլիս»` 2:0
Գոլերը` Բարիկյան 20՛, Հակոբյան 24՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում