Ինձագի. «Միլանից» հեռանալու մասին լուրերն ինձ մոտ ժպիտ են առաջացնում

Ինձագի. «Միլանից» հեռանալու մասին լուրերն ինձ մոտ ժպիտ են առաջացնում

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին Իտալիայի առաջնության հերթական՝ «Սամպդորիայի» դեմ արտագնա հանդիպումից առաջ հաղորդել է, որ իր հավանական հրաժարականի մասին լուրերը միայն ժպիտ են առաջացնում։ «Ռոսոներիները» կհյուրընկալվեն «Սամպդորիային» այսօր՝ ապրիլի 12-ին։

-Իմ հրաժարականի մասին բոլոր լուրերը միայն ժպիտ են առաջացնում ինձ մոտ։ Ինձ համար ամենադժվար ժամանակներում ինձ առաջինը հաղորդագրություն ուղարկած մարդը «Սամպդորիայի» գլխավոր մարզիչն էր։

Երբ ակումբը պայմանագիր է կնքում մարզչի հետ, նա գիտի՝ ինչ է ստանալու։ Գիտի մասնագետի ուժեղ և թույլ կողմերը։ Եթե «Միլանին» ձեռնտու է իմ թեկնածությունը, ես այստեղ կաշխատեմ, որպեսզի հատուցեմ վստահության համար,-ասել է Ինձագին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում