«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Միկան» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկին»: Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 55-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաղթական գնդակի հեղինակ դարձավ Գևորգ Կարապետյանը:

Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, շարունակում է մնալ առաջատարի դիրքում` ակտիվում ունենալով 45 միավոր:

Բարձրագույն խումբ, 21-րդ տուր

«Միկա»-«Փյունիկ»` 1:0
Գոլը` Կարապետյան 55՛
Հեռացում` Ալեքս 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում