Արամ Ոսկանյան. Տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար

Արամ Ոսկանյան. Տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Միկա»-«Փյունիկ» (1:0) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ասաց, որ իր սաները գովասանքի են արժանի, քանի որ կարողացան բարդ խաղում հաղթանակ տանել:

«Շատ դժվար էր: Մնացինք 10 հոգով, և տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար: Նրանք չէին մտածում, որ 3 օր հետո գավաթային խաղ ունենք, այս խաղում հաղթելու համար ամեն ինչ ներդրեցին»:

«Միկայի» գլխավոր մարզիչն ընդգծեց, որ իր թիմը արժանի մրցակցի նկատմամբ հաղթանակ տոնեց. «Այս անգամ էլ մեզ մոտ ստացվեց այնպես, որ հաղթարշավ կանգնեցրինք, գեղեցիկ գոլ խփեցինք, կարող էինք նաև երկրորդ գնդակը խփել, որից հետո ավելի հեշտ կլիներ»:

Խոսելով Ալեքսի ստացած կարմիր քարտի մասին և անդրադառնալով մրցավարի որոշման իրավացիությանը` Արամ Ոսկանյանն ասաց, որ իր դիրքից այդքան էլ լավ չէր երևում` ինչ կատարվեց. «Միայն տեսագրությունը դիտելուց հետո կարող եմ կարծիք արտահայտել»:

Վերջում Արամ Ոսկանյանը անդրադարձավ ակումբում առկա որոշակի ֆինանսական խնդիրներին. «Թիմի ֆինանսական խնդիրները կապ ունեն սեփականատիրոջ որոշակի խնդիրների հետ, որոնք ժամանակավոր են: Խնդիրները կարգավորվում են և շուտով ակումբն այլևս ոչ մի պարտք չի ունենա: Ես կարող եմ ասել` «Հալալ է մեր ֆուտբոլիստներին»: Դուք երբեք չենք կարող մտածել, որ ֆինանսական խնդիրների պատճառով իրենք ուժ են խնայում, ընդհակառակը` խաղում են մեծ նվիրվածությամբ և այդ խնդիրները չեն ազդում իրենց վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում