Արտագնա խաղում «Գանձասարը» հաղթեց «Արարատին»

Արտագնա խաղում «Գանձասարը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Գանձասարը» հյուրընկալվել էր «Արարատին»: Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին. դուբլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը:

Այս հաղթանակից հետո «Գանձասարն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով ընդամենը 8 միավոր:

Բարձրագույն խումբ, 21-րդ տուր

«Արարատ»-«Գանձասար»` 0:2
Գոլերը` Հարությունյան 18′, 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում