Ալեն Համբարձումյան. Խաղից հետո հանդերձարանում ոգևորությունը մեծ էր

Ալեն Համբարձումյան. Խաղից հետո հանդերձարանում ոգևորությունը մեծ էր

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Երևանի «Արարատի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Ալեն Համբարձումյանը պոսել է իր տպավորությունների մասին։

-Երկու կողմերի համար էլ բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց, մենք մտադրվել էինք, որ պետք է անպայման 3 միավոր վաստակենք, այդպես էլ եղավ, խաղը բավականին դժվար էր, բայց մեզ համար այն լավ ընթացք ունեցավ:

Խաղից հետո հանդերձարանում ոգևորությունը մեծ էր, քանի որ հասել էինք մեր նպատակին, բոլորս էլ ոգևորված ենք ու արդեն սկսել ենք պատրաստվել հաջորդ խաղին,-ասել է ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում