«Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական կներկայացնի

«Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական կներկայացնի

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ երկու գնդակ ընդունեց «Գանձասար-Կապանից» և կրեց վերջին վեց հանդիպումներում հինգերորդ պարտությունը։

Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպումից հետո հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնելու։

-Ինձ համար հիմա դժվար է խոսելը։ Թիմի արդյունքը չի գոհացնում, իսկ դրա համար պատասխանատուն մարզիչն է։

Ես պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել։ Եթե աշխատանքդ ցանկալի արդյունք չի ապահովում, ապա այլ բան չես կարող անել։ Ճեմ խոսի թիմի անհաջողության պատճառների մասին և ամբողջ մեղքն ինձ վրա կվերցնեմ,-ասել է Չախալյանը լրագրողներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում