«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Սամպդորիայի» հետ (տեսանյութ)

«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Սամպդորիայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալել էր «Սամպդորիային»։ «Ռոսոներիները» չկարողացան հաղթանակի հասնել. թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։ «Միլանը» 30 տուրերի արդյունքում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 8-րդն է։

«Միլան» – «Սամպդորիա»՝ 1:1
Գոլերը` Դանկան 75, Սորիանո 58

Հետևեք մեզ նաև Telegram-ում