«Միկայի» և «Փյունիկի» երկրորդ թիմերի խաղը հետաձգվել է

«Միկայի» և «Փյունիկի» երկրորդ թիմերի խաղը հետաձգվել է

Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Հայաստանի առաջնության Առաջին խմբի 21-րդ տուրի այսօր կայանալիք «Միկա-2»-«Փյունիկ-2» հանդիպումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել են ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից:

Հիշեցնենք, որ այս ակումբների հիմնական թիմերը մրցել են երեկ՝ ապրիլի 12–ին և խաղն ավարտվել է «Միկայի» հաղթանակով 1։0 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում