Ավագյան. Նախորդ տուրում տոնած հաղթանակից հետո ոգևորությունը թիմում մեծ էր

Ավագյան. Նախորդ տուրում տոնած հաղթանակից հետո ոգևորությունը թիմում մեծ էր

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում «Արարատի» հանդեպ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Արթուր Ավագյանը կիսվել է տպավորություններով։

-Նախ շնորհավորում եմ բոլորին, քանի որ շատ դժվար խաղում հաղթեցինք ու փառք Աստծո կարողացանք 3 միավոր վաստակել, դժվար հանդիպում էր, ընդհանուր առմամբ բոլոր խաղերն էլ իրենց դժվարություններն են ունենում, բայց 3 միավոր վաստակեցինք, որն էլ ամենակարևորն է:

Չեմ կարող ասել, թե ինչը չէր բավարարում նախորդ խաղերում, որ կար այսօր, բայց թիմում համագործակցությունը լավ էր ստացվում, նախորդ տուրում տոնած հաղթանակից հետո տղաների ոգևորվածությունը մեծ էր, բոլորս էլ ամեն խաղին տրամադրվում ենք 3 միավորի համար:

Տպավորությունները շատ մեծ են, բոլորս էլ ձգտում ենք չսահմանափակվել նախորդ խաղում ձեռք բերվածով, պետք է նույն կերպ շարունակենք, որպեսզի 3 միավոր վաստակենք,-ասել է Ավագյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում